Լիլիթ Գալստյանը գրում է.
« Ո՞ՒՐ ԷԻՆ ՓՐԿԻՉՆԵՐԸ․․․
Նորից լսվում է հին ու այս պահին անչափ եղկելի «ընդդիմադիր արդյունավետ ձևաչափի» կամ «նոր դեմքերի» անհրաժեշտության մասին մեղմ ասած ոչ կառուցողական նարատիվը։ Ժամանակը թանկ է, բայց արձագանքեմ։
Որ Հայաստանը սրընթաց գահավիժում էր և կորցնում սուբյեկտայնությունը, նվազագույնը 2020-ից է ակնհայտ։ Դաշնակցությունն այդ գնահատականը կամ զանգն ավելի վաղ է գուժել, առաջիններից, եթե ոչ առաջինը։
Որ Նիկոլի հեռացումով է հնարավոր այն կասեցնել, նույքան ակնհայտ է, աքսիոմատիկ։ Ընդդիմադիր «նոր» դաշտի ձևավորման համար պարարտ հող կար, կար նաև պահանջ։ Թո՜ղ ձևավորվեր «ընդդիմադիր արդյունավետ ձևաչափը»։ Այդ ձևաչափը ո՜չ գնացքի տոմս էր, որ սպառվեր, ոչ է՝լ օկուպացված հարթակ։ Թո՜ղ ձևավորվեր։
Որևէ «խրոխտ», «փրկիչ» առաջնորդի ձեռք կամ ոտք չի կոտրվել։ Ճանապարհը բաց է եղել, մեր կործանումն՝ ակնհայտ։
Այսօր ձևավորված կոմիտեում նվազագույնը երկուսը նոր ուժեր են՝ «Հայաքվեն» և «Մայր Հայաստանը»/ Ա․Չալաբյան, Ա․Թևանյան/։
Նույնքան ակնհայտ էր․ Երևանի ավագանու ընտրություններն անչափ նշանային էին, բովանդակությամբ վճռական, ինչպիսի՞ն էր պատկերը և արդյունքը։
Անհերքելի․ որ Երևանի ավագանու ընտրություններում Ա․ Թևանյանն ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր դաշինքն է ներկայացնում։ Եվ այդ ձայները նիկոլիզմը մերժելու մասին են․ոչ թե վերելակի ու ասֆալտի․․
Քաղաքականությունը նախևառաջ պատասխանատվություն է, պարտքի գիտակցում, հանձնառություն, գաղափարների ու սկզբունքների համաձույլ, անցած ճանապարհ ու պայքարելու համոզում։
Ո՜չ Վ․ Մանուկյանին, որն այս օրհասական, ճակատագրական պահին վերցրել է այս անչափ պատասխանատու բեռը, ո՜չ Դաշնակցությանը, որևէ մեկը մեղադրելու բարոյական իրավունք չունի։
Ի վերջո, առաջնորդները պատվերով չեն ծնվում, ոչ էլ նշանակվում են․ սա քաղաքագիտական աքսիոմա է։
Կարո՞ղ եք, դուք արեք․ միայն երախտապարտ կլինենք՝ ազգովին։
Ի վերջո, բավական երկար ժամանակ, ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ շարժումից հետո, հարթակը դատարկ էր։ Ո՞ՒՐ ԷԻՆ ՓՐԿԻՉՆԵՐԸ։
ԿՈՏՈՐԱԾ ՊԻՏԻ ԼԻՆԻ, ՈՐ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԸ ԳԻՏԱԿՑԻ, ՀԱՍՈՒՆԱՆԱ կամ ԾՆՎԻ։
ԿՈՏՈՐԱԾԻՑ ՈՒ ՄՈԽՐԻՑ ՀԵՏՈ Ո՞ՒՄ ԵՔ ՊԵՏՔ․․․ԵՎ, ամենակարևորը՝ Ո՞ւՐ ԵՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ, ՀԻՄԱ․․․»:
Ցեղասպանությունը մեկ-երկու օրից կմտնի Հայաստան, Արցախում հայի արյունն է հոսում, այստեղ ՆՈՐ-ի մասին են խոսում՝ արդեն կասկածի տակ դնելով կամ պիտակավորելով ՆՈՐ ՀԱՐԹԱԿԸ։
Սա ազգային ողբերգություն է, ինքնասպանության, ցածր, հիվանդ և կործանարար ամբիցիաների, ցավոք, պատմակամ դրսևորում։
Սա ոչինչ է, քան նիկոլի կյանքը երկարաձգելը, արյունաքամ երկիրը լքելը։ Լռեք!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Մի սպանեք մարդկանց հավատը․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը