20 09 2023

Ավելի քան 10․000 մարդ այս պահին տարհանված է հայրենի համայնքներից․ Արցախի ՄԻՊ

Ավելի քան 10․000 մարդ այս պահին տարհանված է հայրենի համայնքներից․ Արցախի ՄԻՊ

Ավելի քան 10000 մարդ այս պահին տարհանված է հայրենի համայնքներից, որոնք ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ կարելի է ապահովել հարաբերական անվտանգություն։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։

Նրանց թվում կան կանայք, երեխաներ և ծերեր, որոնցից շատերն իրենց կյանքի ընթացքում արդեն մի քանի անգամ տեղահանվել են ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Առանց պատշաճ սննդի դեղորայքի, հիգիենայի անհրաժեշտության՝ սա ազգային աղետ է իրական ժամանակում և մարդու բոլոր հիմնարար իրավունքների կոպիտ խախտում:

Կան հազարավոր մարդիկ, ովքեր դեռ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին ու ընտանիքի անդամներին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելություն է սկսել՝ տվյալներ հավաքագրելու այն անձանց մասին, որոնց ճակատագիրը հայտնի չէ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ