16 09 2023

Կրթական «բարեփոխումների» ՔՊ-ական պայթող փուչիկը

Կրթական «բարեփոխումների» ՔՊ-ական պայթող փուչիկը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Չի կարող ազգային և որակյալ կրթական քաղաքականություն վարվել մի երկրում, որի վարչապետն ուղղակի անթաքույց փողոցային է և պատրաստ է սեփական երկրի քաղաքացիներին «ասֆալտ ուտեցնել և բորդյուր լիզել» տալ, իսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի տեղը Սնուփ Դոգով է պայմանավորում։

Իսկ կրթական «բարեփոխումների» քպ-ական փուչիկն ամեն օր պայթում է․ պայթում է զրնգոցով ու հանրային աղմուկով․ ես կասեի՝ ուշացած։ Դանակն հասել է սեփական ոսկորին նոր են գիտակցում աղետի ու անապատացման մակարդակը․

-ԲՈՒՀ-երի տոտալ քաղաքականացում, քպ-ն զավթել է բուհերի կառավարման խորհուրդները։ Ցինիզմն հասել է այնտեղ, որ Բրյուսովում օրինական չնտրված ռեկտորին չի հաստատում նախարարությունը, փոխարենը ոստիկանների գրոհով կաբինետում տեղավորում են ԿԳՄՍ տեղապահին։

-ԲՈՒՀ-երի մաքրում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից։

-Կառավարչական և բովանդակային քաոս, համատարած ձախողում հանրակրթությունում։

-Նոր ուսումնական տարի, նոր չափորոշիրներ, իսկ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանցիները դպրոց են մտնում առանց դասագրքի։

- Նոր չափորոշչին համապատասխան ռուսաց լեզվի և ֆրանսերենի դասագրքեր չկան, չեն տպագրվել առհասարակ։

-Ուսուցիրների կամավոր ատեստացիա՝ առանց կարգերի բավարար մշակման, առանց նախնական վերապատրաստման և շտեմարանների։

-Արվեստի և մարզական հաստատությունների կամավոր ատեստացիա՝ դարձյալ առանց վերապատրաստման։

-Միմյանց հակասող կարգեր, իրավական ակտեր՝

-Դպրոցի տնօրենների և 2023-ից ներմուծված այսպես կոչված «կառավարիչների լիազորությունների և պատասխանատվությունների կոնֆլիկտային դաշտ։

-Դպրոցների ֆինանսավորման նոր կարգ, կազմակերպական հին մոդել։ Դասարանների կոմպլեկտավորման քաոս։

-Ուսուցչի աշխառանքի ծավալի մեծացում՝ առանց համապատասխան վարձատրության։

- ՀՊՉ՝ չափոշչի բովանդակային ձախողումներ, ազգային, ինքնութենական բաղադրիչների նվազեցում, չեզոքացում, բովանդակային խեղումներ՝ հատկապես հայագիտական առարկաներում։

-Մանկավարժական աշխատանքի, ուսուցչի արժանապատվության նվաստացում, դպրոցներում կադրերի հոսունություն։

-Դպրոցների չհիմնավորված խոշորացում, կարիքների անարդյունավետ և ոչ կոնստրուկտիվ գնահատում։

Շարունակելի․․․

Չի կարող ազգային և որակյալ կրթական քաղաքականություն կոչվել այս ամենը․․․

Նորմալ երկրում սեփական քաղաքացիներին «ասֆալտ ուտեցնելու և բորդյուր լիզել» տալու հրապարակային խոսույթից հետո ԱԱԾ-ն, Դատախազությունն ու Առողջապահության նախարարությունը պիտի զբաղվեին տվյալ անձով, այդ թվում մարդասիրական նկատառումներով․․․ ,

Այո, բայց նորմալ երկրում հասարակությունը պիտի պահանջեր, չհանդուրժեր, գիտակցեր, ընդվզեր․․․

Հ․Գ․ Այսօր ճանապարն էին փակել Գետքի աշակերտները, փակվում է նրանց հարյուրհիսնամյա դպրոցը։

Երեկ Կառավարության շենքի առջև էին ուսուցիչները

Ուսուցիչները ԿԳՄՍ նածարարության շենքի առջև էին նաև երեկ չէ առաջին օրը․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ