13 09 2023

Հայաստանում քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ աշխատավարձ ստանում. Լիլիթ Գալստյանը՝ նախարարին



«Վստահաբար տեսել եք, թե՝ Նորքում տասնյակից ավելի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ ինչպես էին զեկուցում Ավինյանի քարոզարշավին իրենց ներկայությունը, սա  ունի անուն՝ վարչական ռեսուրսի չարաշահում: 2-րդ, 7-րդ, 5-րդ  դասարանցիներն  ուսումնական տարին սկսեցին առանց դասագրքերի, ըստ էության խախտվել է աշակերտների կրթական իրավունքը, տապալվել է դասագքերի ապահովման գործընթացը, որևէ կառույց պատասխանատվություն կրե՞լ է, թե՝ ոչ, նաև  խնդրում եմ հրապարակեք, թե՝ կամավոր ատեստավորման արդյունքում Հայաստանում քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ աշխատավարձ ստանում»,-նման հարցադրումներով կառավարության ներկայացուցչին դիմեց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Մասնավորապես վերջին հարցին անդրադառնալով ԿԳՄՍ նախարարն ասաց, որ կան տասնյակ ուսուցիչներ, որոնք վարձատրվում են 400 հազար դրամի չափով նաև՝ կա 533 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ