07 09 2023

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3):

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ