NEWS.am-ը գրել է. «Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և, երբ լրանա իմ 65 տարեկանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։
Նշենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։ Այս որոշումից հետո Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ սկսվեցին թե սոցիալական ցանցերում և թե ցուցարարների կողմից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը