Արցախցիներն այսօր, գտնվելով անմարդկային իրավիճակում, ցած չեն դրել պայքարի դրոշը, Աստծուն և մեր ժառանգության հավատարմությունը և այսօր մեր փոխարեն կրում են մեր իսկ պատիվը։ Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սբազանը:
Թեմի ֆեյսբուքյան էջում նաեւ տեսանյութ է հրապարակվել, որում ասվում է.
«Շնորհավոր տոնդ, անկախ Արցախ
«Մենք հրաժարվում ենք ընդունել այն անարգանքն ու նվաստացումը, որն այսօր պատել է մեզ։
Արցախցիներն այսօր, գտնվելով անմարդկային իրավիճակում, ցած չեն դրել պայքարի դրոշը, Աստծուն և մեր ժառանգության հավատարմությունը և այսօր մեր փոխարեն կրում են մեր իսկ պատիվը։
Մեր պայքարը հացի համար չէ, մեր պայքարը արժանապարվության, պատվի, անունի, արդարության և ճշմարտության համար է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը