Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը՝ Արցախի հարցում անհամաձայնություն արտահայտելու հնարավորությունն է. Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Սեպտեմբերի 2-ի հանրահավաքն առնվազն Արցախի հարցում գործող իշխանությունների կողմից վարվող և միջազգային հանրության կողմից խրախուսվող քաղաքականության հետ յուրաքանչյուրիս անհամաձայնությունն արտահայտելու հերթական հնարավորությունն է»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Հայաստանում և սփյուռքում բնակվող հայությունը պետք է «հուշի» նիկոլի անողնաշարությունից էյֆորիայի մեջ հայտնված միջազգային դերակատարներին, որ մեզ պարտադրվող «խաղաղությանը միտված լուծումներն» ունենալու են ճիշտ հակառակ արդյունքը:
Հենց այս պատճառով էլ կարևոր է հանրահավաքի բազմամարդությունը»,- գրել է Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը