ԿԸՀ այսօրվա նիստում որոշում է կայացվել ինքնաբացարկի դիմում ներկայացրած և լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելքոնյանին։
Նշենք, որ Մհեր Մելքոնյանը ՀՅԴ Շիրակի Մարզային Կոմիտեի ներկայացուցիչն է ։
Հիշեցնենք, օգոստոսի 10-ին ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է ստորագրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի՝ մանդատը վայր դնելու կապակցությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը