ԿԳՄՍՆ-ն կառավարությանը նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ կմիավորվեն «Գուգարքի հիմնական դպրոց» և «Գուգարքի ավագ դպրոց» հաստատությունները։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ն իր առաքելությունը լիարժեք չի իրականացնում: Մասնավորապես, նշվում է․ « ՀՀ Լոռու մարզի «Գուգարքի հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիզենզիայով հատկացվել է 450 տեղ, սովորում է 222 աշակերտ: «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հզորությունը նախատեսված է շուրջ 460 սովորողի համար, սակայն սովորում է 23 աշակերտ. տարեցտարի դպրոցում գրանցվել է սովորողների թվի նվազում է (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 107 ,2016-2017-ին՝ 74, 2017-2018—ին՝ 53, 2018-2019-ին՝ 41 և 2019-2020 ուստարում՝ 38 աշակերտ, 2022-2023 ուստարում՝ 23): Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 13 է: Քանի որ համայնքը գտնվում է Վանաձոր քաղաքի մոտ, հիմնական դպրոցի շրջանավարտներն իրենց ուսումը շարունակում են Վանաձորի ավագ դպրոցներում կամ քոլեջներում: Այդպիսով, «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ն իր առաքելությունը լիարժեք չի իրականացնում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը