23 08 2023

Արցախում հղիներին աջակցություն կտրամադրվի

Արցախում հղիներին աջակցություն կտրամադրվի

Արցախի Հանրապետությանառողջապահության նախարարության և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում  օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝  հանրապետությունում հաշվառված հղիներին:

ԱՆ-ից հայտնում են, որ նշված օգնությունը ստանալու համար խնդրում են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:

Միաժամանակ տեղեկացնում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:
Փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը՝

Ձեթ
Շաքարավազ
Բրինձ
Հնդկաձավար
Ոսպ
Հաճար
Մակարոնեղեն
Սպագետի
Թեյ
Անձեռոցիկ
Ատամի մածուկ
Օճառ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ