23 08 2023

Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով․ Սամվել Մարտիրոսյան

Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով․ Սամվել Մարտիրոսյան

Հայրենակիցներ, կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Նորից կրկնեմ, ձեզ գրում են WhatsApp-ով, Viber-ով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք է ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, «Հայփոստ» կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։

Կայքի հասցեն, որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ կայք է, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն է ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։

Եթե արդեն քաշվել եք, պետք է քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ