11 08 2023

Ամերիկահայերն արդեն 5-րդ օրն է շարունակում են բողոքի ակցիաները՝ ի աջակցություն Արցախի



Ամերիկահայրեն արդեն 5-րդ օրն է  շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։ Նրանք նստացույց են հայտարարել եւ պահանջում են միջազգային հանրությունից կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին։

Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ, որ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես մամուլի ասուլիս հրավիրի, եւ անձամբ գնա Լաչինի միջանցք և մեկնաբանի այնտեղից տեղի ունեցածը։

«Ժամանակն է հավաքվելու, որպեսզի մեր դիմաց եղած այն մարտահրավերները, որոնք ունենք, որպես մաքուր հայրենասերներ, կարողանանք մեր պահանջը հասցնել պատկան մարմիններին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ