11 08 2023

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

ԱՄՆ Հավայի նահանգում բնական հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Մաուի շրջանի իշխանությունները:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 36 զոհի մասին:

«Այսօր հաստատվել է Լահայնա քաղաքի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով ևս 17 մարդու մահը։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 53-ի», - ասվում է հայտարարության մեջ։

Նահանգապետ Ջոշ Գրինը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ զոհերի վերջնական թիվը կարող է գերազանցել 60-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ