04 08 2023

Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքացիներ չկան։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասել է Բադալյանը:

Օգոստոսի 3-ի ցերեկը Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում  տեղի ունեցած սողանքի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Վրաստանի իշխանություններն այս պահի դրությամբ հայտնել են 6 զոհի մասին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ