«Արդյոք Ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում»․ Հայաստանում հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է այս հարցը։ Պատասխանները բաշխվել ենհետևյալ կերպ․
2023 թվականի մայիս ամսին նույն հարցը տրվել է քաղաքացիներին, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
Փաստորեն, ՀՀ քաղաքացիների 94,4 տոկոսը դեմ է ՀՀ իշխանության՝ Արցախի քաղաքացիներին Ադրբեջանում որպես ազգային փոքրամասնություն ճանաչելու քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի նկատմամբ։
Եթե մայիս ամսին դեմ էր ընդհանուր առմամբ 86,4 տոկոսը, ապա այժմ՝ 94,4 տոկոսը։
Հետազոտությունն արել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հուլիսի 27-31-ը, հեռախոսային տարբերակով, 1100 քաղաքացիների մասնակցությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը