03 08 2023

Փաշինյանին սուպերմարկետում տոպրակ են տվել, որն արգելվել էր․ հիշեց տապալված բարեփոխման մասին



 

«Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, ինձ իմ գնած ապրանքը տվել են նույն տորակով, ինչ 5 տարի առաջ, այնինչ մենք այս դահլիճում քննարկում էինք, որ մինչև այսինչ հաստության տոպակներն արգելու ենք, չի լինելու»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և հարցրեց, թե ո՞վ ունի հարցի պատասխանը։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը, որ պոլիէթիլենային տոպրակները՝ մինչև 50 միկրո հաստությամբ, արգելվում է։ Համայնքները վերասհսկողություն արեցին և սա արդյունք չտվեց։ Հիմա մենք նախագիծ ունեք, որ պոլիէթիլենային տոպրակների ամբողջական վաճառքն ենք արգելելու և մեկանգամյա օգտագործման պլաստկ շշերի»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ