Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին ելույթ կունենա Հայաստանում։
«Հայաստան, ես սեպտեմբերին 23-ին հատուկ համերգով հանդես կգամ Հրազդան մարզադաշտում»,- գրել է նա Ինսթագրամում։
Մինչ այս գրառումը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ կառավարության նախաձեռնությամբ համաշխարհային աստղ է ժամանելու Հայաստան։ Նա չէր նշել անունը։
Սնուփ Դոգի համերգի համար տրամադրվել է 23 մլն դոլար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դե ինչպես արդեն ասել էի՝ հաստատվեց, որ հենց Snoop Dogg-ն է գալիս Հայաստան, որի համար կառավարությունն այս պայմաններում 23 միլիոն դոլար է հատկացնում:
Արցախ, դու կդիմանաս, կարևորը մենք ստեղ մեգաաստղ ենք ընդունում:
Սրիկաների իշխանություն»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը