26 07 2023

Նիգերի նախագահը ձերբակալվել է իր իսկ անվտանգության աշխատակիցների կողմից

Նիգերի նախագահը ձերբակալվել է իր իսկ անվտանգության աշխատակիցների կողմից

Նիգերի նախագահական գվարդիան ձերբակալել է պետության ղեկավար Մուհամեդ Բազումին։ Նիգերի բանակը, ըստ նախագահի գրասենյակի, չի աջակցել աֆրիկյան երկրի ղեկավարի պահակախմբի ապստամբությանը։ Նախագահական գվարդիան արգելափակել է մուտքը պետության ղեկավարի նստավայր և բանակցություններից հետո հրաժարվել է ազատ արձակել Բազումին։ Ըստ աղբյուրի՝ բանակը նրանց «վերջնագիր է տվել»։

Հաղորդվում է, որ Բազումը վերջերս քննարկում էր նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Օմար Չիանիին աշխատանքից ազատելու հարցը: Նախագահի գրասենյակը X-ում (Twitter) հայտնել է, որ առանձին պահակախումբը «ապստամբություն է սկսել՝ ապարդյուն փորձելով ստանալ Ազգային զինված ուժերի և Ազգային գվարդիայի աջակցությունը»։

Նշվում է, որ բանակը պատրաստ է հարձակվել ապստամբների վրա: Նախագահականից հայտնել են նաև, որ Բազումի և նրա ընտանիքի ինքնազգացողությունը լավ է։

Մուհամեդ Բազումը նախագահ է ընտրվել 2021 թվականին։ Նախորդ նախագահի՝ Մահամադու Իսսուֆուի օրոք աշխատել է՝ որպես ներքին գործերի և արտաքին գործերի նախարարության ղեկավար։ Նա հաղթել է ընտրություններում և գլխավորել Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկը և «ամենաշատ հեղաշրջումների ենթարկված» երկիրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ