19 07 2023

Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, հարուցվել են թվով 35 վարույթներ

Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, հարուցվել են թվով 35 վարույթներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ:

Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

«Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ: Վարույթներից 34-ն ավարտվել է,  1-ը  դեռևս ընթացքում է:

Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը, որից 15-ը միջնորդել են կիրառել արագացված վարույթներ:

Ընդունված որոշումների արդյունքում ընդհանուր նշանակվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։

24 ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք ունեցել են նվազ կարևորություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ