«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց անցած ամսվա հետազոտության արդյունքները։
Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին։ Քաղաքացիներին հարց է տրվել՝ հետևե՞լ եք ելույթին. «62.7 տոկոսը նշել է՝ այո։ Խոսքը առաջին նիստի մասին է։ 32.8 տոկոսը նշել է, որ չի հետևել ելույթին։
Այն մարդկանց, ովքեր ասել են, որ հետևել են, հարցրել ենք, թե որքանո՞վ են վստահում Նիկոլ Փաշինյանի տված պատասխաններին։ 15.4 տոկոսը պատասխանել է, որ լիովին վստահում է, 13 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է, 10.7 տոկոսը՝ ավելի շուտ չի վստահում, 56 տոկոսը՝ ընդհանրապես չի վստահում, 4.9 տոկոսը՝ դժվարանում է պատասխանել։ Մոտ 67 տոկոսը նշել է, որ չի վստահում Նիկոլ Փաշինյանի պատասխաններին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը