Մի վախեցիր։
"Այսպես չի կարող շարունակվել: Սա ի՞նչ վիճակ է։ Թող մեր նախագահը, մեր պատգամավորները ոչ թե խոսեն, այլ գործեն, աշխատեն։
Ժողովուրդը մեղք են:
Որպես մանկավարժ, որպես մայր ծնող եմ ասում, ու ասածներիցս բառ անգամ չջնջեք: Կներկայացնեք նախագահին, թող լսի, թող լսի գյուղի բնակիչների մտահոգությունները: Շրջափակում է, հասկացանք, ուտելիք չկա, լույս, գազ չկա, դիմանում ենք, գոյություն ունենում ենք, բայց զոհերին, պատերազմին դժվար է դիմանալ: 4 հոգու կորուստը իմ ցավն է, մեր բոլորիս ցավն է։ Հերիք է...
Ամեն օր արթնանում և ասում ենք վայ, ես ինչ կրակոց էր, ես ինչ ձայներ են: Երեխուն դպրոց վախենում ենք ուղարկենք:
Եթե հանկարծ պատերազմը սկսվի ի՞նչ ենք անելու։ Ու՞ր ենք տանելու մեր երեխաներին։
Դուք հիմա չպիտի գաիք, դուք պայթյունների ժամանակ պիտի գաիք, որ տեսնեիք մեր ապրումները, մեր երեխաների ապրումները։
2020-ի պայթյունները հիշում եք չէ՞ Ստեփանակերտում: Այ էդ նույն վիճակն էր գյուղում։
Ամուսինս տանը չէր։ Դիրքերում էր։ Ես ու տղաս էինք տանը։ Գրկել էր ինձ, ասում էր.
-Մամ, մի վախեցիր, մի վախեցիր։
Հերիքա, էլ դիմանալու չի։ Անընդհատ կորուստ, կորուստ...
Իննսունականներին դիմանում էինք, որովհետև գաղափար կար, հաղթանակ կար, իսկ հիմա ծախված է ամեն ինչ, ծախված..."
Մանկավարժ, երեք երեխաների մայր՝ Մկրտչյան Վիոլետտա
Արցախ / գյուղ Կիչան / 29.06.2023 /
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը