Iravaban.net-ը գրում է․
«Ազգային անվտանգության ծառայությունում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում։ Այս մասին, ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցման, պատասխանել են ԱԱԾ-ից։
«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալից ստացված գրության հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս ստուգվում են լրատվական կայքերում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակված հոդվածներում առկա տեղեկությունները»։
Հավելենք, որ օրեր առաջ լրատվական կայքերը հրապարակել էին, թե ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի կապակցությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը