Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Իշխանությունը, որը չի սպասարկում ՀՀ շահը և առաջնորդվում է՝ ամեն գնով, այդ թվում ազգային արժեքները և շահերը զիջելու գնով , իշխանությունը պահելու օրակարգով փաստ է և արդեն վաղուց դրա դրսևորումները պարբերաբար տեսնում ենք։ Մեր այսօրվա ուղերձը հիմնականում միջազգային հանրությանն է ուղղված, որովհետև միջազգային հանրությունը ևս ունի անելիք ոչ միայն բարի կամքի դրսևորմաբ, այլև՝ իրավական առումով , բարոյական առումով և ընդհանրապես համամարդկային արժեքների առումով․ այսօր մենք ականատես ենք երկակի ստանդարտների և ա այդ երկակի ստանդարտները, բացասական իմաստով, վերաբերվում են մեզ՝ հայ մարդուն»,- լրագորղների հետ զրույցում ասաց նստացույցին մասնակից ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամաովր Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը