23 06 2023

Եթե իրենց լավ չպահեն, չհարգեն իրենց ստորագրությունը, ապա իրենց համար ողբալի կլինի․ Ալիևը կրկին հոխորտացել է

Եթե իրենց լավ չպահեն, չհարգեն իրենց ստորագրությունը, ապա իրենց համար ողբալի կլինի․ Ալիևը կրկին հոխորտացել է

«Խաղաղության բանակցությունների ավարտին հասցնելն այսօր պետք է և մեզ, բայց դա ավելի շատ պետք է հենց Հայաստանին»․  այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այս խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Այս խաղաղության համաձայնագիրը պետք է հաշվի առնի հետպատերազմյան իրողությունները։ Մենք պատերազմել ենք մեր հողի վրա, այսօր ապրում ենք և ապրելու ենք մեր հողի  վրա», - ասել է Ալիևը։

Նա նաև ասել է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ ստիպված է եղել ցույց տալ իր ուժը հայկական կողմին ։

«Նախ՝ ի պատասխան նրանց ռազմական սադրանքների ։ Երկրորդ՝ մենք նրանց ազդանշան ենք ուղարկել, որ եթե իրենց լավ չպահեն , չհարգեն իրենց ստորագրությունը, ապա արդյունքն իրենց համար ողբալի կլինի ։ Այսպիսով, մենք դեռևս մեզ զուսպ ենք պահում: Մենք երբեք չենք շտապել, դրա կարիքը չկա։ Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ։ Մենք կարող ենք սպասել: Նորից եմ ասում՝ չենք շտապում: Այսօր բոլորը տեսնում են, որ այն ուժերը, որոնք ժամանակին Ղարաբաղի հայերի համար հատուկ կարգավիճակ էին պահանջում, արդեն բոլորովին այլ հայտարարություններ են անում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է» , հիմա կրկնում են իմ խոսքերը.«Ղարաբաղը Ադրբեջան է»: Այսինքն՝ այս ամենը այն քաղաքականության արդյունքն է, որը մենք վարում ենք վերջին երկուսուկես տարիների ընթացքում»,- ասել է Ալիևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ