22 06 2023

Մահացել է հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը

Մահացել է հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը

Այս գիշեր հանկարծամահ է եղել ս.թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի վարչական տարածքում գտնվող զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44 ամյա Արման Բարսեղյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Լույսերի մեջ մնաս, սիրելի՛ Արման։

Խոսքեր չեմ գտնում սփոփելու հարազատներիդ՝ քո ողբերգական ու անժամանակ մահվան բոթը ստանալուց հետո։

Սիրտդ չդիմացավ՝ որդուդ ողբերգական մահից հետ։

Հինգ ամիս գրեթե ամեն օր տեսել ու զգացել եմ քո ապրումները, հույզերն ու հոգեվիճակը։

Թող լույս իջնի շիրիմիդ, եղբայր ջան․․ 

Մարդկայնորեն ին համար շոկային իրավիճակ է, և դժվար է որևէ բառ ասել․․․»,- գրել է փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ