Alphanews.am-ը գրում է. Հունիսի 20-ին կայացած Գլենդելի քաղաքապետարանի կրթության վարչության նիստը հերթական անգամ անցավ թեժ մթնոլորտում։ Հարյուրվոր հայ դպրոցականների ծնողներ, ինչպես նաև՝ օտարազգի ծնողներ, հավաքվել էին Գլենդելի քաղաքապետարանի հարակից տարածքում, որտեղ գտնվող շենքում անց էր կացվում նիստը։
Նրանք դրոշներով ու պաստառներով բողոքում էին, որ Գլենդելում չի կարելի թույլ տալ ընդունել մի օրենք, որով երեխաները կարող են որոշել իրենց սեռը շատ փոքր տարիքում և իրենց կարող են առանց ծնողի համաձայնության տանել բժշկի՝ որոշակի միջամտությունների համար:
«Երեխաները մե՜րն են, դպրոցը մե՜րն է» կոչերով նրանք ժամեր շարունակ մնացին շենքի առջև։
AlphaNews-ի հետ զրույցում ծնողները շեշտեցին՝ շարունակելու են պայքարը և հույս ունեն, որ փոփոխություն կլինի։
Տարածքի մյուս հատվածում սեռական փոքրամասնություններին աջակցողներն էին հավաքվել ։ Ցույցի ընթացքում մի քանի անգամ վեճ տեղի ունեցավ նրանց և ԼԳԲՏ բարքերին դեմ ծնողների միջև։
Մեծաթիվ ոստիկաններ փորձում էին կանխել կողմերի միջև բախումը։ Այդ նպատակով նրանք չորս կողմից փշալար անցկացրին, որպեսզի ծնողների ու ԼԳԲՏ ներկայացուցիչների միջև բախում տեղի չունենա։
Իսկ նախորդ նիստի օրը դա չէր հաջողվել անել։ Կողմերի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը