Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․
«Սիրելի հայրենակիցներ ընկերների և ինձ ճանաչող մարդիկ ։
Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։
Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։
համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց....
1.Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված ։
2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։
Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց...
Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին , որպես տատիկ , որպես պարզապես հայ ։
Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների ,ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ...
Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ...
Սպասում եմ արձագանքի ու քայլերի ։
Ներեցեք որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը