18 06 2023

Երևանում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոտնակի վրա

Երևանում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոտնակի վրա

Հունիսի 18-ին, ժամը 12։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների և խանութների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին, վնասված ավտոմեքենաներ և խանութներ չեն հայտնաբերվել․ մասամբ վնասվել է ավտոտնակի տանիքը։

Փրակարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների մոտենալը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ