14 06 2023

Ադրբեջանական կրակոցներից Երասխում վիրավորված հնդիկների կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական կրակոցներից Երասխում վիրավորված հնդիկների կյանքին վտանգ չի սպառնում

 

Պաշտպանության նախարարությւոնը հայտնել է թշնամու արձակած կրակոցների պատճառով Երասխի հատվածում վիրավորում ստացած երկու օտարերկրացիների անունները։ Նրանք են՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։

Նրանք ներառված էին Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինաշխատանքներում։

Առողջապահությյան նախարարությունն էլ հայտնում է, որ վիրավորում ստացածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Արարատի ԲԿ տնօրենը հայտնել է, որ վիրավորները վիրահատվել են, կյանքին վտանգ չի սպառնում։

Վիրավորումը ստացել են մեկը կրծքավանդակի, մյուսը՝ ուսահոդի շրջանում։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նախ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածել է ապատեղեկատվություն, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, դրանով ստեղծել է տեղեկատվական հիմք, ապա, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ