ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց իր հեղինակած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լիլիթ Գալստյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ անհատական և հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև՝ պահպանման կարգերի և ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ:
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է խստացնել, գրեթե կրկնապատկել օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաև սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ՝ վեց ամսվա ընթացքում:
Մասնավորապես, ըստ նախագծի հեղինակի, առաջարկվում է գործող վարչական տույժերի չափը 80-ապատիկից դարձնել 150 ապատիկ քաղաքացիների նկատմաբ , իսկ պաշտոնատար անձանց նկատմանբ՝ 300-ապատիկի չափով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը