12 06 2023

Վաղը օտար լեզվի միասնական քննություն կլինի

Վաղը օտար լեզվի միասնական քննություն կլինի

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․

«Վաղը օտար լեզուների միասնական քննության օրն է: Տևողությունը 2.5 ժամ է լինելու, ճիշտ պատասխաններն atc.am-ում՝ ժամը 15.00-ից, գնահատականները՝ 5-րդ օրը, բողոքարկումը՝ 6-րդ: Քննությունն ամենամեծն է, զբաղված է լինելու 37 քննական կենտրոն, 14-ը՝ Երևանում և 23-ը՝ մարզերում: 

Ներկայացնում եմ Երևանի  միասնական քննական կենտրոնները.
Երևան՝ թիվ 11 հիմնական դպրոց,
թիվ 14 հիմնական դպրոց,
թիվ 29 ավագ դպրոց,
թիվ 57 հիմնական դպրոց,
թիվ 62 ավագ դպրոց,
թիվ 88 հիմնական դպրոց,
թիվ 118 ավագ դպրոց,
թիվ 135 հիմնական դպրոց,
թիվ 155 հիմնական դպրոց,
թիվ 168 հիմնական դպրոց,
թիվ 170 ավագ դպրոց,
թիվ 189 ավագ դպրոց,
թիվ 190 ավագ դպրոց,
թիվ 200 հիմնական դպրոց:

Անգլերեն հանձնելու է 5491 հոգի, մարզերում՝ 3371, Երևանում՝ 2120;
գերմաներեն՝ 57, մարզերում՝ 50, Երևանում՝ 7;
ֆրանսերեն՝ 40, մարզերում՝ 25, Երևանում՝ 15;
իտալերեն՝ 3, մարզերում՝ 2, Երևանում՝ 1:
Իսպաներեն և պարսկերեն այս փուլում հայտագրողներ չկան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ