09 06 2023

Արագածավանում երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել. panorama.am

Արագածավանում երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել.  panorama.am

panorama.am-ը գրում է․

Արարագածոտնի մարզի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանըը, ով 24-ամյա երիտասարդի դեմքին գազ էր փչել, փայտով հարվածներ հասցրած, ազատ է արձակվել։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ին ասաց, որ Սուրեն Թորսյանն ազատության մեջ է։

«Երեկ անձին ներկայացվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասի (ֆիզիկական ներգործություն) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ագելանքից ազատ է արձակվել»,- ասաց նա։

Քրեադատավարական ընթացակարգերով այս հոդվածով կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել։ Հենց այս հիմքով էլ նա ազատ է արձակվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ