09 06 2023

2018 թվականին 91 տոկոսն ասել է, որ մասնակցել է հեղափոխությանը, այնինչ այսօր նրանց թիվը 37․4 տոկոս է․ GALLUP

2018 թվականին 91 տոկոսն ասել է, որ մասնակցել է հեղափոխությանը, այնինչ այսօր նրանց թիվը 37․4 տոկոս է․ GALLUP

Հայաստանում հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը․ «Մասնակցե՞լ եք, արդյոք, 2018թ.-ի հեղափոխությանը»։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Այո – 37․4 տոկոս
  • Ոչ – 62,6 տոկոս

Հարցումն անցացվել է մայիսի 27-ին։

Ուշագրավ է, որ 2018 թվականին ևս նույն հարցով դիմել են ՀՀ քաղաքացիներին։ Պատասխաններն այդ ժամանակ բաշխվել էին հետևյալ կերպ․

  • Այո – 91 տոկոս
  • Ոչ – 9 տոկոս

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։ Արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցում իրականացրել են հեռախոսով, մասնակցել է 1100 քաղաքացի։ Այն իրականացվել է մայիսի 27-31-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ