«Պարզ չի՞, որ սա կարած, նկարած գործ է, փուչիկ է: Էրեխեք, լավ էլի, առաջին օրն ասել եմ՝ թատրոն է, ուրեմն թատրոն է: Հազար օղորմի Սերգո Կարապետյանին: Կուզեի կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Ըստ նրա, դիզվառելիքի քրեական գործը քաղաքական նպատակներով է՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Մեղադրանքը չեն ընդունում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը