«Չեմ հարցնում՝ ոնց եք, վստահ եմ պատասխանում՝ այնպես եք, ինչպես նորմալ հայերը»,- դատարանի բակում հավաքված աջակիցներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ձեզնից կախված բան չկա։ Բան ունե՞ք ինձ ասելու»,- հարցրեց նա։ Ասացին, որ ուրախ են իրեն տեսնել։
Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին չպատասխանեց։
Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Մեղադրանքը չեն ընդունում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը