05 06 2023

Հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազութունն անգամ չի փորձի կալանքի մասին մտածել․ Ռուբեն Մելիքյան



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում  ընթանում  են  Գայեն Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի գործով  նախնական դատական լսումները․  դատական  նիստից առաջ,  լրագրողների հետ զրույցում, փաստաբան ռուբեն Մելիքյանն ասաց․  «Տնային կալանքը շատ խիստ ռեժիմ է, որը ենթադրում է, որ անձը, ըստ էության, տանից դուրս գալու հնարավորություն չունի»։ Փաստաբանը այս պարագայում կարևորեց պրոբացիոն ծառայությանը դիմելու անհրաժեշտությունը՝ հատկանաշելով, որ  հունիսի 10-ը  Գայենի որդու ծննդյան տարեդարձն է և առիթ է, որպեսզի Գայանե Հակոբյանը հնարավորութուն ունենա այցելել Եռաբլուր։ Հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազութունն անգամ չի փորձի կալանքի մասին մտածե»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ