Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում Ստեփանակերտի Քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է տոնական միջոցառում։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրվել է տիկնիկային ներկայացում, կազմակերպվել տեղական արտադրության մանկական ապրանքատեսակների ցուցահանդես-տոնավաճառ, ակվագրիմ, կավճանկարչություն, իսկ վերջում` տոնական համերգ՝ երաժշտական տարբեր կոլեկտիվների մասնակցությամբ։ Երեխաներին շնորհավորելու էին եկել նաեւ մուլտհերոսները։
«Մեր միջոցառմանը միացել է «Ծիլ» տիկնիկային թատրոնը և բեմադրել «Բարեկենդան»-ը։
Նպատակը մեր երեխաներին տոն պարգևելն է, ժպիտ փոխանցելը: Հանուն նրանց` մենք պետք է հաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերները»,-մեզ հետ զրույցում ասել է Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Տաթևիկ Բալայանը՝ Արցախում ապրող բոլոր երեխաներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը