«Այս պահին էլ յուրաքանչյուր առարկայի գծով առաջադրանքների մեծ շտեմարան ենք մշակում, որպեսզի ուսուցիչները կարողանան այդ մեծ շտեմարաններից առաջադրանքներին ծանոթանալ, այնուհետև գալ ատեստավորման»,– լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ուսուցիչների` ատեստավորման հետ կապված մտահոգությունները անհիմն են, որովհետև, ըստ նրա, մասնակիցների ավելի քան 50 տոկոս և ավելիի վարձատրությունը բարձրանում է․ «Սա հեշտ հաղթահարելի ատեստացիա է և ամբողջությամբ առարկայական չափորոշիչի և ծրագրի շրջանակներում է»,–ասաց նախարարը
Անդրեասյանը նաև ատեստավորման արդյունքների թվեր ներկայացրեց. կանոնավոր ատեստավորման արդյունքում 1565 ուսուցչի աշխատավարձ է բարձրացել, նրանց շուրջ 30 տոկոսը ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ, շուրջ 30 ուսուցիչ էլ 400 հազար և ավելի գումար է ստանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը