«Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ երկու հայ զինծառայողների հետ կապի ընդհատմանը։
Նա նշել է, որ եթե զինծառայողի ընտանիքի և իշխանության կողմից լինում է դիմում կամ որևէ հաստատում որոնման հետ կապված, այդ դեպքում երկխոսության միջոցով հարցն ուղղում են մյուս կողմին։
«Մանրամասների մասին առայժմ ոչինչ չենք կարող ասել։ Այս պահին դեռ հետևում ենք իրադարձություններին»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը