24 05 2023

Արցախում գների վերահսկման արդյունքներով հարուցվել է 92 վարչական վարույթ

Արցախում գների վերահսկման արդյունքներով հարուցվել է 92 վարչական վարույթ

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսից սկսված՝ գների վերահսկման աշխատանքների արդյունքներով ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են վարույթներ, նշանակվել են տուգանքներ։

  • Հարուցվել է 92 վարչական վարույթ,
  • ներկա պահին վարույթ է ընթանում 26 տնտեսվարողի մասով,
  • կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք,
  • կասեցվել է մեկ տնտեսվարողի տնտեսական գործունեություն,
  • ինչպես նաև 2-րդ անգամ խախտում է հայտնաբերվել 2 տնտեսվարողի մոտ, որոնց տնտեսական գործունեությա կասեցման որոշումները ուղարկվել են ծանուցման։

«Բացի նախընթաց ժամանակաշրջանում շրջաններում կատարված ստուգումներից՝ վերջին օրերին, պետական նախարարի հանձնարարությամբ, իրականացվել են ստուգումներ  նաև Մարտակերտ քաղաքում և շրջանի մի շարք համայնքներում, կազմվել է ընդհանուր 11 խախտման արձանագրություն և հարուցվել վարչական վարույթներ։

Տեղեկացնում ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ շրջանների համայնքներում վարչակազմերի  և համայքապետարանների կողմից պետք է իրականացվի վերահսկողական գործառույթ, ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն, որպես հանրապետական վարչական վարույթ իրականացնող լիազոր մարմին, զուգահեռ պարբերաբար շարունակելու է իրականացնել ստուգումներ նաև շրջաններում  և հայտնաբերված բոլոր խախտումների մասով շարունակելու ենք հարուցել վարչական վարույթներ` կայացնելով օրենքով սահմանված համարժեք վարչական որոշումներ։

Կարևորելով նաև հանրային վերահսկողության մեխանիզմը՝ հորդորում ենք քաղաքացիներին՝ հաստատված գնացուցակի խախտումներ նկատելու դեպքում զանգահարել 5099 կամ 047960124 հեռախոսահամարներին», - նշված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ