22 05 2023

Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում 2 երկրաշարժ է եղել

Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում 2 երկրաշարժ է եղել

Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, սա երկուշաբթի օրվա երկրորդ ուժեղ ցնցումն է՝ 36 րոպե ընդմիջումով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակին (AFAD): 

Ավելի վաղ՝ երկուշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 19.06-ին, (համընկնում է Մոսկվայի ժամանակին) երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ գավառում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19.42-ին Սայմբեյլի շրջանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ