«Հայաստանում թմիամիջոցների մեծ էպիդեմիա է, արդեն դրանք տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անգամ տեղեկություններ կան, որ բանակում, 16-17 տարեկան անչափահասների շրջանում»,-ԱԱԾ-ի դիմաց հրավիրված ասուլիսի ժամանակ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը:
«Դա մեծ աղետ է, ես գիտեմ, որ որոշ գործողություններ ձեռնարկվում են, որոշ պայքար գնում է իրավապահ մարմինների կողմից, բայց դա ավելի ինտենսիվ ձևով իրականացնել: Սա մեծ աղետ է, սա փաստորեն մի գործողություն է, որ կարող է բերել մեր ազգի վախճանին: Մեր երիտասարդությանը ոչնչացնում են, մեր հասարակությանը թմրեցնում են բառացիորեն»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք իշխանություններն առնչություն ունեն մեծ քանակով թմրանյութերի Հայաստան ներմուծման հետ, Խաչիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման բան ասել, նման փաստեր չունեմ, բայց լավ կլիներ, որ ավելի կտրուկ պայքար գնար այս երևույթի դեմ: Բոլորս գիտենք, որ ամեն տեղ տարածվում է»:
Ըստ Խաչիկյանի՝ Վրաստանում սարսափելի էպիդեմիա է նարկոտիկների, գրեթե՝ նույն պատկերը. «Մեզ մոտ էլ պաշտոնական թվերով 95 տոկոսով աճել է նարկոտիկների օգտագործումը ՀՀ-ում: 1,5-3 հազար տելեգրամ ալիքներ կան, որտեղ վաճառում են թմրանյութեր»,-ընդգծեց Արթուր Խաչիկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը