15 05 2023

ՀՀ-ում զույգերը ցանկանում են ունենալ 3 երեխաներ, բայց ունենում են մեկը. ՄԱԿ ներկայացուցիչ



Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: ՄԱԿ-ն այն առաջին անգամ նշել է 1994 թվականին: Մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը նշեց, որ այս տարվա թեման է «Աշխարհում ժողովրդագրական գործոնների ազդեցությունն ընտանիքիների վրա»:

«Այս ազդեցությանը պետք է մի քանի կետով անդարադառնալ: Նախ ծնելիությունը, որն ամբողջ աշխարհում անկում է ապրում: Աշխարհի բնակչության 2/3-րդն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ ծնելիության գործակիցը պարզ վերարտադրողական ցուցանիշից՝ 2.1-ից, ցածր է»,-ասաց Մհեր Մանուկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ