Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնակցությամբ հոգևոր դասի կատարվել է Խաղաղության աղոթք՝ Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի խաղաղության և ապահովության համար:
«Ծանր և դժվարին օրեր ենք ապրում այսօր, ամենօրյա բռնաճնշումների ու նվաստացումների է ենթարկվում շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովուրդը: Նվազ չեն նաև ՀՀ առջև հառնած սպառնալիքները, տակավին անհանգիստ են սահմանները՝ լեցուն թշնամու սադրանքներով ու հարձակումների վտանգներով»,- ասել է Գարեգին Երկրորդը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը