08 05 2023

Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է․ Երեք ամսից ավել է՝ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել

Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է․ Երեք ամսից ավել է՝ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել

Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Այս մասին նշել են Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելով, որ էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար խափանում էր Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքները․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։

Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից:

Առաջին լուսանկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս վիճակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ