Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե օրեցօր ցամաքող Սարսանգի ջրամբարն այլևս չօգտագործվի․ ի պատասխան՝ «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ասում է, որ դա կլինի աղետ․ «Երբ Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին, սկսեցին Թարթառի հունը փոխել , Սարսանգի ջրամբարը լցվում է հենց Թարթառով, այսինքն սա ոչ միայն հայերի համար է աղետ, այլ՝ ընդհանուր տարածաշրջանի»։
Էկոլոգ-լրագրողն ասում է, որ Ադրբեջանը միշտ մտադիր է հայկական բարձրավանդակից ջրային ռեսուրսները տանել իրենց տափաստանային գոտիներ․ «Իրենք մեծ խնդի ունեն ջրերի և այդպես էլ արեցին, գրավեցին մեր ջրահավաք տարածքները՝ Սև լճերը։ Նիկոլն ասում է տարին 12 ամիս ձյուն է, բայց հենց այդ ձնհալոցներից են գոյանում ջրային պաշարները, հետևաբար Սարսանգի ջրամբարի ցամաքելու հետևանքով նաև մարդկային աղետ կլինի , 60 տոկոսն էներգետիկայի ապահովում է Սարսանգի ջրամբարի էլեկտրոկայանը, որն արտադրում է 110 մեգավատ հոսանք»։
Այս և այլ մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը