08 05 2023

Վաղեմության ժամկետի կիրառումը կնշանակեր ընդունել մեղքը, իսկ ես չեմ ընդունում․ Սեյրան Օհանյան



 

«Ընդհանուր առմամբ, ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր գործընթացները իրականացվել են օրենքի շրջանակներում»,- լրագրողների հետ զրույցում ասած պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արարատի մարզում զորամասի տարածքը վաճառելու վերաբերյալ քրեական գործին։

«Ուզում եմ մեր հայրենկիցներն իմանանան, որ դրանք զորամասեր չեն։ ՀՀ զինված ուժերի զարգացմանը զուգհեռ, այն հողակտոները, որոնք նախկինում զբաղված են եղել ՊՆ կողմից, բանակի կազմավորման փուլում օգտագործվել են, հետո այդ հողերը անպիտան են եղել, պետք չեն եղել, գոյություն ունեցող օրենքի շրջանակներում օտարվել են, որովհետև նրանց պահպանման գումարները ավելի շատ են եղել, քան այդ հողերի և նույնիսկ անշարժ գույքի գինը»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այսօր էլ ՊՆ-ն մեծ քանակությամբ անշարժ գույք, հողակտորներ է ներկայացրել վաճառքի։

«Այս գործընթացը, որ իրականացվում է, ես չեմ ընդունում, որովեհտև բոլոր գործերն էլ շինծու գործեր են։ Սա քաղաքական գործընթացների մի մաս է կազմում՝ ուղղված ընդդիմությանը,-ասաց գեներալը։

Նա նաև նշեց, որ հրաժարվել է վաղեմության ժամկետի կիրառումից, որովհետև այդ դեպքում կնշանակեր ընդունել մեղքը, սակայն ինքը մեղքը չի ընդունում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ