08 05 2023

Այն, ինչ իրենք առաջարկում են, գերեզմանային խաղաղություն է․ Կարեն Վրթանեսյան



«Այն ինչ առաջարկում են գերեզմանային խաղաղություն է , այսինքն՝ հայեր չլինեն և թուրքերի համար լինի խաղաղություն»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Անդրադառնալով գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրականացվող քրեկաան հետապնդմանը, ասաց․ «Մտածված գործողություններ են՝ բանակը թուլացնելու․  բանակը, կարելի է ասել, գլխատված է»։

«Տեսում եմ , որ Ադրբեջանը շատ է շտապում, որովհետև Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար հնարավորությունների պատուհան է , որովհետև 100 տարում ո՛չ Թուրքիան , ո՛չ Ադրբեջանը  նման հնարավորություն չեն ունեցել»,-ասաց Վրթանեսյանը։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ