06 05 2023

Թուրքիան նաև Փաշինյանի համար է փակել օդային տարածքը

Թուրքիան նաև Փաշինյանի համար է փակել օդային տարածքը

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ։ Այս մասին թուրքական 24TV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին իրականացվում։ Հիմա փակել ենք։ VIP անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան։ Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել։ Եկել է միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը՝ ՍԾՏՀ ԽՎ նիստին: Մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել կազմակերպության անդամի համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ